Հոդված 16. Ստորագրումը, վավերացումը, ընդունումը, հաստատումը
Հոդված 16. Ստորագրումը, վավերացումը, ընդունումը, հաստատումը
1. Սույն Կոնվենցիան բաց է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների և Եվրոպական մշակութային Կոնվենցիայի անդամ այլ պետությունների ստորագրման համար, որոնք կարող են Կոնվենցիայով պարտավորված լինելու մասին իրենց համաձայնությունը արտահայտել հետևյալ կերպով`
ա) ստորագրմամբ` առանց ընդունման, վավերացման կամ հաստատման պայմանի, կամ
բ) ստորագրմամբ` հետագա վավերացման, ընդունման կամ հաստատման պայմանով:
2. Վավերագրերը, ընդունման կամ հաստատման փաստաթղթերն ի պահ են տրվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին: