Հոդված 19. Տարածքային պայման
Հոդված 19. Տարածքային պայման
1. Յուրաքանչյուր պետություն ստորագրման կամ վավերագրերի, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերը ի պահ հանձնելու պահին կարող է նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ կիրառվելու է սույն Կոնվենցիան:
2. Յուրաքանչյուր Կողմ կարող է հետագայում՝ ցանկացած պահի, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղված հայտարարագրի միջոցով սույն Կոնվենցիայի կիրառումը տարածել հայտարարագրում նշված ցանկացած այլ տարածքի նկատմամբ: Այդ տարածքի նկատմամբ Կոնվենցիան ուժի մեջ է մտնում հայտարարագիրը Գլխավոր քարտուղարի ստանալուց երեք ամիս անց՝ հաջորդ ամսվա 1-ին օրը:
3. Վերոհիշյալ երկու կետերի համաձայն՝ նշված տարածքների վերաբերյալ արված հայտարարագիրը կարող է հետ վերցվել Գլխավոր քարտուղարին ուղղված համապատասխան հայտարարագիրը ստանալուց երեք ամիս անց՝ հաջորդ ամսվա 1-ին օրը: