Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Կիրառման ոլորտը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Կիրառման ոլորտը

1. Սույն Կոնվենցիան կարգավորում է Կողմերի միջև հարաբերությունները Կողմերի տարածքում ստեղծվող բազմակողմ համատեղ արտադրանքի բնագավառում:

2. Սույն Կոնվենցիան կիրառվում է.

ա) այն համատեղ արտադրությունների նկատմամբ, որոնք ընդգրկում են Կոնվենցիայի երեք տարբեր Կողմերում գրանցված առնվազն երեք համատեղ արտադրողի, և

բ) այն համատեղ արտադրությունների նկատմամբ, որոնք ընդգրկում են Կոնվենցիայի անդամ երեք Կողմերում գրանցված առնվազն երեք համատեղ արտադրողի, ինչպես նաև՝ այդ Կողմերում չհաստատված մեկ կամ մի քանի արտադրողների նկատմամբ: Կոնվենցիայի Կողմերի կողմից չգրանցված արտադրողների ներդրումը չի կարող գերազանցել արտադրանքի ընդհանուր արժեքի 30%-ը:

Բոլոր դեպքերում սույն Կոնվենցիան կիրառելի է միայն այն պայմանով, որ համատեղ արտադրված ստեղծագործությունը համապատասխանում է ներքոնշյալ 3-րդ հոդվածի 3-րդ կետի՝ եվրոպական կինեմատոգրաֆիական ստեղծագործության սահմանմանը:

3. Սույն Կոնվենցիայի Կողմերի միջև կնքված երկկողմ համաձայնագրերի դրույթները կիրառվում են երկկողմ համատեղ արտադրությունների նկատմամբ:

Բազմակողմ համատեղ արտադրությունների դեպքում սույն Կոնվենցիայի դրույթները նախապատվություն ունեն Կոնվենցիայի Կողմերի միջև կնքված երկկողմ համաձայնագրերի նկատմամբ: Երկկողմ համատեղ արտադրություններին վերաբերող դրույթներն ուժի մեջ են մնում, եթե դրանք չեն հակասում սույն Կոնվենցիայի դրույթներին:

4. Սույն Կոնվենցիայի երկու Կողմերի միջև համատեղ արտադրության երկկողմ հարաբերությունները կարգավորելուն ուղղված համաձայնագրի բացակայության դեպքում Կոնվենցիան կիրառվում է նաև երկկողմ համատեղ արտադրությունների նկատմամբ, եթե, 20-րդ հոդվածի դրույթների համաձայն, Կողմերից մեկը վերապահում չի արել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։