Հոդված 22. Ծանուցումներ
Հոդված 22. Ծանուցումներ
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, ինչպես նաև սույն Կոնվենցիային միացած կամ դրան միանալու հրավիրված ցանկացած այլ պետության և Եվրոպական տնտեսական հանրությանը ծանուցում է.
ա) յուրաքանչյուր ստորագրման մասին,
բ) յուրաքանչյուր վավերագիր, ընդունման, հաստատման կամ միանալու վերաբերյալ փաստաթուղթ ի պահ տալու մասին,
գ) 17-րդ, 18-րդ ու 19-րդ հոդվածների համաձայն՝ սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու յուրաքանչյուր ամսաթվի մասին,
դ) 5-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն արված յուրաքանչյուր հայտարարության մասին,
ե) 21-րդ հոդվածի համաձայն չեղյալ հայտարարելու մասին յուրաքանչյուր ծանուցման մասին,
զ) սույն Կոնվենցիային առնչվող յուրաքանչյուր այլ ակտի մասին ծանուցման կամ հաղորդագրության մասին:
Ի հավաստումն որի՝ լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Կոնվենցիան:
Կատարված է Ստրասբուրգում 1992 թվականի հոկտեմբերի 2-ին, մեկ օրինակով, ֆրանսերեն և անգլերեն, ընդ որում՝ երկու տեքստն էլ հավասարազոր են, որոնք ի պահ են տրվում Եվրոպայի խորհրդի արխիվներին: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը հաստատված պատճեններն ուղարկում է 16-րդ հոդվածի 1-ին կետում նշված պետություններից յուրաքանչյուրին, ինչպես նաև սույն Կոնվենցիային միանալու հրավիրված յուրաքանչյուր այլ պետության և Եվրոպական տնտեսական հանրությանը:
Հավելված 1
Դիմումների ներկայացման ընթացակարգը
Սույն Կոնվենցիայի Կողմ պետություններում հաստատված համատեղ արտադրողները, Կոնվենցիայի դրույթներից օգտվելու նպատակով, նկարահանումներից երկու ամիս առաջ պետք է դիմում ներկայացնեն համատեղ արտադրության ռեժիմին միանալու մասին՝ դրան կցելով ստորև նշված փաստաթղթերը: Նշված փաստաթղթերն իրավասու մարմիններին պետք է ներկայացվեն բավարար թվով, որպեսզի դրանք մյուս երկրների մարմիններին հանձնվեն նկարահանման սկզբից ամենաուշը մեկ ամիս առաջ.
- հեղինակային իրավունքի ձեռքբերման պայմանագրի պատճենը կամ ցանկացած այլ փաստաթուղթ, որը հնարավորություն կտա ստուգելու ստեղծագործության տնտեսական շահագործման համար հեղինակային իրավունքի ձեռքբերումը,
- մասնակից երկրների տեխնիկական և գեղարվեստական տվյալները,
- մանրամասն նախահաշիվը և ֆինանսական պլանը,
- կինեմատոգրաֆիական ստեղծագործության աշխատանքային պլանը,
- համատեղ արտադրողների միջև կնքված համատեղ արտադրության պայմանագիրը: Պայմանագրում պետք է համապատասխան դրույթներ լինեն համատեղ արտադրողների միջև եկամուտների և շուկաների բաշխման վերաբերյալ:
Դիմումը և մյուս փաստաթղթերը հնարավորության սահմաններում պետք է ներկայացվեն այն երկրի իրավասու մարմինների լեզվով, որոնց ուղարկվում են:
Տվյալ պետությունների իրավասու մարմինները կփոխանակեն կազմված փաստաթղթերը նրանց հանձնման պահից: Նվազագույն ֆինանսական մասնակցություն ունեցող Կողմի իրավասու մարմիններն իրենց համաձայնությունը կտան միայն առավելագույն ֆինանսական մասնակցություն ունեցող Կողմի իշխանությունների պատասխանը ստանալուց հետո:
Հավելված 2
1. Կինեմատոգրաֆիական ստեղծագործությունը եվրոպական է համարվում 3-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, եթե այն ներքոնշյալ ընդհանուր 19 կետից բաղկացած եվրոպական սանդղակի չափանիշներից պարունակում է առնվազն 15 կետը:
2. Սցենարի պահանջներից ելնելով և համարելով, որ ստեղծագործությունը, այնուամենայնիվ, արտացոլում է եվրոպական ինքնությունը, իրավասու մարմինները, փոխադարձ համաձայնությամբ, կարող են համատեղ արտադրության ռեժիմ տրամադրել նաև 15 կետից պակաս հավաքած ստեղծագործությանը:
Եվրոպական գնահատման չափանիշները տարրեր
Հեղինակների ստեղծագործական խումբ
Բեմադրիչ 3
Սցենարիստ 3
Կոմպոզիտոր 1
Դերասանական ստեղծագործական խումբ
Առաջին դեր 3
Երկրորդ դեր 2
Երրորդ դեր 1
6
Տեխնիկական և նկարահանող ստեղծագործական խումբ
Պատկեր 1
Հնչյուն և հնչյունային ձևավորում 1
Մոնտաժ 1
Դեկորներ և հագուստներ 1
Ստուդիական նկարահանում կամ նկարահանման վայր 1
Հետնկարահանման վայր 1
6
Ծանոթություն
ա) Առաջին, երկրորդ և երրորդ դերերը գնահատվում են ըստ նկարահանման օրերի թվի:
բ) Ինչ վերաբերում է 8-րդ հոդվածին, ապա «գեղագիտական» տերմինը վերաբերում է «հեղինակների ստեղծագործական խումբ» և «դերասանական ստեղծագործական խումբ» արտահայտություններին, իսկ «տեխնիկական» տերմինը՝ «տեխնիկական ստեղծագործություն և նկարահանման խումբ» արտահայտությանը:
Ուժի մեջ է մտել 2005թ. ապրիլի 1-ին