Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Համատեղ արտադրության կարգավիճակ ստանալու կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Համատեղ արտադրության կարգավիճակ ստանալու կարգը

1. Կինեմատոգրաֆիական ստեղծագործության յուրաքանչյուր համատեղ արտադրություն պետք է ստանա այն Կողմերի իրավասու մարմինների հավանությունը, որտեղ գրանցված են արտադրողները, այդ իրավասու մարմինների հետ խորհրդակցելուց հետո և ըստ 1-ին Հավելվածում նախատեսված կարգի: Նշված Հավելվածը կազմում է սույն Կոնվենցիայի անբաժան մասը:

2. Համատեղ արտադրության կարգավիճակ ստանալու համար դիմումները կազմվում են համապատասխան իրավասու մարմինների հավանությանն արժանանալու նպատակով՝ 1-ին Հավելվածում նախատեսված դիմումների ներկայացման ընթացակարգի համաձայն: Տրված հավանությունը վերջնական է՝ բացառությամբ այն դեպքերի, երբ խախտվում են գեղարվեստական, տնտեսական և տեխնիկական բնույթի սկզբնական պարտավորությունները:

3. Ակնհայտորեն պոռնոգրաֆիական բնույթ ունեցող, ինչպես նաև բռնությունը արդարացնող կամ բացահայտորեն մարդու արժանապատվությունը ոտնահարող ծրագրերը չեն կարող ստանալ համատեղ արտադրության կարգավիճակ:

4. Համատեղ արտադրության կարգավիճակով նախատեսված առավելությունները տրվում են այն արտադրողներին, որոնք ունեն համապատասխան ֆինանսատեխնիկական կազմակերպվածության համբավ, ինչպես նաև բավարար մասնագիտական որակավորում:

5. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն ստորագրման կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ տալու ժամանակ համապատասխան հայտարարության միջոցով նշում է այն իրավասու մարմինների անունները, որոնց մասին հիշատակվում է վերոհիշյալ 2-րդ կետում: Այդ հայտարարությունը կարող է հետագայում փոփոխվել ցանկացած պահի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։