Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Համատեղ արտադրողներից յուրաքանչյուրի ներդրումների համամասնությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Համատեղ արտադրողներից յուրաքանչյուրի ներդրումների համամասնությունը

1. Բազմակողմ համատեղ արտադրության դեպքում մասնակցության նվազագույն չափը չի կարող լինել կինեմատոգրաֆիական ստեղծագործության արտադրության ընդհանուր արժեքի 10%-ից պակաս, իսկ առավելագույնը չի կարող գերազանցել 70%-ը: Եթե մասնակցության նվազագույն չափը 20%-ից պակաս է, շահագրգիռ Կողմը կարող է կիրառել միջոցներ, որոնք ուղղված են կինոթողարկման համար պետական օգնության մեխանիզմներին դիմելը կրճատելուն կամ վերացնելուն:

2. Երբ սույն Կոնվենցիան 2-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված պայմաններով Կողմերի միջև հանդես է գալիս որպես երկկողմ համաձայնագիր, մասնակցության նվազագույն չափը չի կարող լինել կինեմատոգրաֆիական ստեղծագործության արտադրության ընդհանուր արժեքի 20%-ից պակաս, իսկ առավելագույնը չի կարող գերազանցել 80%-ը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։