Անցնել բովանդակությանը

Հոդված 8. Տեխնիկական և գեղարվեստական մասնակցություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Տեխնիկական և գեղարվեստական մասնակցություն

1. Յուրաքանչյուր համատեղ արտադրողի ներդրումը պարտադիր պետք է ներառի տեխնիկական և գեղարվեստական արդյունավետ մասնակցություն: Սկզբունքորեն և պահպանելով Կողմերին կապող միջազգային պարտավորությունները՝ համատեղ արտադրողներից յուրաքանչյուրի ստեղծագործական և տեխնիկական կազմի, դերասանների և տեխնիկական արտադրության ներդրումը պետք է համամասնական լինի նրանց ֆինանսական ներդրմանը:

2. Կողմերին կապող միջազգային պարտավորությունների համաձայն և ըստ սցենարի պահանջների՝ ֆիլմի նկարահանման անձնակազմը պետք է բաղկացած լինի համատեղ արտադրության մասնակից երկրների քաղաքացիներից, և հետնկարահանման փուլը (մոնտաժ, հնչյունային ձևավորում) սկզբունքորեն պետք է իրականացվի այդ պետություններում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։