Հոդված 1
Հոդված 1
1. Սույն վերանայված Կոնվենցիայի նպատակն է պահպանել հնագիտական ժառանգությունը որպես եվրոպական հավաքական հիշողության աղբյուր և պատմական ու գիտական ուսումնասիրությունների առարկա:
2. Այս նպատակով որպես հնագիտական ժառանգության տարրեր են դիտվում բոլոր մնացուկները, գույքը և անցյալում մարդկության գոյության այլ հետքերը՝
ա) որոնց պահպանությունն ու ուսումնասիրությունը թույլ է տալիս վերծանել մարդկության զարգացման պատմությունն ու նրա հարաբերությունը բնական միջավայրի հետ,
բ) որոնց վերաբերյալ տեղեկություն ստանալու հիմնական միջոցներն են պեղումները կամ հայտնագործությունները, ինչպես նաև մարդկությանն ու նրա շրջակա միջավայրին վերաբերող հետազոտման այլ մեթոդները,
գ) որոնց գտնվելու վայրը տեղակայված է Կողմերի իրավազորության ներքո գտնվող ցանկացած տարածքում:
3. Հնագիտական ժառանգությունը ներառում է կառուցվածքներ, կառույցներ, ճարտարապետական համալիրներ, կառուցապատ տեղանքներ, շարժական վկայություններ, այլ բնույթի հուշարձաններ, ինչպես նաև դրանց շրջապատը՝ լինեն դրանք գետնի վրա, թե ջրի տակ:
Ժառանգության նույնականացումն ու պահպանման միջոցները