Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

Սույն վերանայված Կոնվենցիայի նպատակներով Եվրոպայի խորհրդի Կանոնադրության 17-րդ հոդվածի հիման վրա Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից հիմնադրված փորձագետների կոմիտեն ստանձնում է սույն վերանայված Կոնվենցիայի կիրառման նկատմամբ վերահսկողությունը և, մասնավորապես.

1. Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին պարբերաբար զեկույց է ներկայացնում վերանայված Կոնվենցիայի անդամ պետություններում հնագիտական ժառանգության պահպանության քաղաքականության և Կոնվենցիայում ամրագրված սկզբունքների կիրառման վերաբերյալ,

2. Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին միջոցներ է առաջարկում վերանայված Կոնվենցիայի դրույթների իրականացման նպատակով, այդ թվում՝ բազմակողմ գործողությունների և վերանայված Կոնվենցիայի վերանայման և փոփոխման, ինչպես նաև հանրությանը վերանայված Կոնվենցիայի նպատակներին իրազեկելու բնագավառում.

3. Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին առաջարկում է հրավիրել Եվրոպայի խորհրդի անդամ չհանդիսացող պետություններին՝ միանալու վերանայված Կոնվենցիային:

Եզրափակիչ դրույթներ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։