Անցնել բովանդակությանը

Հոդված 18

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, Եվրոպական մշակութային Կոնվենցիայի անդամ մյուս պետություններին, ինչպես նաև ցանկացած պետության կամ Եվրոպական տնտեսական համայնքին, որը միացել, կամ որը հրավիրվել է՝ միանալ սույն վերանայված Կոնվենցիային, ծանուցում է.

1. յուրաքանչյուր ստորագրման մասին,

2. յուրաքանչյուր վավերագիր, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթ ի պահ տալու մասին,

3. 14-րդ, 15-րդ և 16-րդ հոդվածներին համապատասխան` սույն վերանայված Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու յուրաքանչյուր ամսաթվի մասին,

4. սույն վերանայված Կոնվենցիային առնչվող յուրաքանչյուր այլ փաստաթղթի, ծանուցման կամ հաղորդագրության մասին:

Ի հավաստումն որի՝ պատշաճ կերպով լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն վերանայված Կոնվենցիան:

Կատարված է Վալետտայում 1992 թվականի հունվարի 16-ին, մեկ օրինակով, ֆրանսերեն և անգլերեն, ընդ որում` երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք ի պահ են տրվում Եվրոպայի խորհրդի արխիվներին: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններից յուրաքանչյուրին, Եվրոպական մշակութային Կոնվենցիայի անդամ երկրներին, ինչպես նաև սույն վերանայված Կոնվենցիային միանալու հրավիրված բոլոր՝ անդամ չհանդիսացող պետություններին կամ Եվրոպական տնտեսական համայնքին կփոխանցի դրա հաստատված պատճենները:

Ուժի մեջ է մտել 2005թ. հունիսի 18-ին

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։