Հոդված 7
Հոդված 7
Հնագիտական գտածոների ուսումնասիրությունն ու դրանց մասին տեղեկատվության տարածումը դյուրացնելու նպատակով յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է.
1. իրականացնել կամ արդիականացնել իր իրավազորության ներքո գտնվող տարածքներում հնագիտական տեղանքների ուսումնասիրությունը, գույքագրումը և քարտեզագրումը,
2. բոլոր գործնական միջոցները ձեռնարկել հնագիտական աշխատանքների արդյունքում հրատարակության համար պիտանի գիտական ամփոփագրի կազմման համար մինչև մասնագիտական ուսումնասիրությունների համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվության հրապարակումը: