Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

1. Ստորագրման պահին կամ իր վավերագիրը, հաստատման, ընդունման կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ տալու ժամանակ յուրաքանչյուր պետություն կարող է նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ կկիրառվի սույն վերանայված Կոնվենցիան:

2. Հետագայում՝ ցանկացած ժամանակ, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղված իր հայտարարությամբ յուրաքանչյուր պետություն կարող է տարածել սույն վերանայված Կոնվենցիայի գործողությունը մյուս բոլոր տարածքների վրա, որոնք նշված են այդ հայտարարության մեջ: Վերոնշյալ տարածքների նկատմամբ վերանայված Կոնվենցիան ուժի մեջ կմտնի հայտարարությունը Գլխավոր քարտուղարի ստանալուց վեց ամիս հետո:

3. Նախորդ երկու կետերի համաձայն արված ցանկացած հայտարարություն դրանում նշված ցանկացած տարածքի կապակցությամբ կարող է հետ վերցվել Գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով: Հետ վերցնելն ուժի մեջ է մտնում ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալուց վեց ամիս հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։