Անցնել բովանդակությանը

Հոդված 15

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15

1. Սույն վերանայված Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն կարող է հրավիրել Եվրոպայի խորհրդի անդամ չհանդիսացող յուրաքանչյուր պետության, ինչպես նաև Եվրոպական տնտեսական համայնքին՝ միանալու սույն վերանայված Կոնվենցիային՝ համաձայն Եվրոպայի խորհրդի Կանոնադրության 20-րդ հոդվածի «դ» կետով նախատեսված ձայների մեծամասնությամբ և կոմիտեում մասնակցության իրավունք ունեցող Պայմանավորվող պետությունների ներկայացուցիչների միաձայն քվեարկության հիման վրա ընդունված որոշման:

2. Կոնվենցիային միացող յուրաքանչյուր պետության կամ Եվրոպական տնտեսական համայնքի համար, վերջինիս միանալու դեպքում, վերանայված Կոնվենցիան ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթղթերը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելուց վեց ամիս հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։