Հոդված 3
Հոդված 3
Հնագիտական ժառանգության պահպանության և հնագիտական հետազոտության աշխատանքների գիտական նշանակությունը երաշխավորելու նպատակով յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է.
1. պեղումների և այլ հնագիտական գործունեության նկատմամբ կիրառել թույլտվության և վերահսկողության ընթացակարգեր, որպեսզի.
ա) կանխվի հնագիտական ժառանգության տարրերի ցանկացած ապօրինի պեղում կամ տեղափոխում,
բ) երաշխավորվի, որ հնագիտական պեղումներն ու հետազոտությունները կկատարվեն գիտական մեթոդներով և պայմանով, որ.
- հնարավորին չափ հաճախ կկիրառվեն ավերածություններ չառաջացնող հետազոտական մեթոդները,
- հնագիտական ժառանգության տարրերը դուրս չեն բերվի և չեն ցուցադրվի ո'չ պեղումների ընթացքում և ո'չ էլ հետագայում` առանց դրանց պահպանության, պաշտպանության և կառավարման նպատակով համապատասխան միջոցներ ձեռնարկելու,
2. ապահովել, որ պեղումներն ու այլ հնարավոր ավերածություններ առաջացնող գործողությունները իրականացվեն միայն որակավորված և հատուկ թույլատրված անձանց կողմից,
3. պետության ներքին օրենսդրությամբ նախատեսված դեպքերում հնագիտական հետազոտության համար մետաղորսիչների և այլ հայտնաբերող սարքերի կամ գործընթացների օգտագործումը պայմանավորել նախնական հատուկ թույլտվությամբ: