Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է.

1. կազմակերպել տեղեկատվության փոխանակում պետական իրավասու մարմինների և գիտական հաստատությունների միջև՝ արձանագրված անօրինական պեղումների վերաբերյալ,

2. սույն Կոնվենցիայի անդամ հանդիսացող ծագման պետության իրավասու մարմիններին տեղեկացնել անօրինական կամ պաշտոնական պեղումների ընթացքում կատարված յուրացումների հետ կապված ցանկացած կասկածելի առաջարկի մասին և տրամադրել այս խնդրին առնչվող բոլոր անհրաժեշտ մանրամասները,

3. ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք անհրաժեշտ են` երաշխավորելու համար, որ թանգարաններն ու այլ նմանատիպ հաստատությունները, որոնց գնման քաղաքականությունը պետության վերահսկողության տակ է, ձեռք չբերեն հնագիտական ժառանգության տարրեր, որոնց վերաբերյալ կասկած կա, որ ստացվել են չվերահսկվող հայտնաբերումների/հետազոտությունների, անօրինական պեղումների արդյունքում կամ ապօրինաբար` պաշտոնական պեղումների արդյունքում,

4. որևէ Կողմի տարածքում գտնվող թանգարանների և նմանատիպ այլ հաստատությունների համար, որոնցում գնման քաղաքականությունը չի վերահսկվում պետության կողմից.

ա) նրանց փոխանցել սույն վերանայված Կոնվենցիայի տեքստը,

բ) ոչ մի ջանք չխնայել՝ երաշխավորելու համար, որ թանգարանները և հաստատությունները կհարգեն վերոհիշյալ 3-րդ կետում ամրագրված սկզբունքները,

գ) կրթության, տեղեկատվության, զգոնության և համագործակցության միջոցով հնարավորինս սահմանափակել հայտնաբերված իրերի, ապօրինի կամ պաշտոնական պեղումների ընթացքում յուրացված հնագիտական ժառանգության տարրերի անվերահսկելի տեղափոխումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։