Հոդված 14
Հոդված 14
1. Սույն վերանայված Կոնվենցիան բաց է ստորագրման Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների և Եվրոպական մշակութային Կոնվենցիայի մյուս անդամ պետությունների համար:
Այն ենթակա է վավերացման, հաստատման կամ ընդունման: Վավերագրերը, հաստատման կամ ընդունման փաստաթղթերը ի պահ են տրվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:
2. 1969 թվականի մայիսի 6-ին Լոնդոնում ստորագրված Հնագիտական ժառանգության պահպանության մասին Եվրոպական կոնվենցիայի ոչ մի անդամ պետություն չի կարող ի պահ տալ սույն վերանայված Կոնվենցիայի վավերագիրը, հաստատման կամ ընդունման փաստաթուղթը, եթե նախապես կամ միաժամանակ Կոնվենցիան չեղյալ չի հայտարարել:
3. Սույն վերանայված Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վեց ամիս հետո այն օրվանից, երբ չորս պետություններ, որոնցից առնվազն երեքը Եվրոպայի խորհրդի անդամ են, համաձայն նախորդ կետերի դրույթների՝ իրենց համաձայնությունն են հայտնում սույն վերանայված Կոնվենցիայով պարտավորված լինելու մասին:
4. Այն դեպքերում, երբ, նախորդ երկու կետերի կիրառմամբ, 1969 թվականի մայիսի 6-ի Կոնվենցիայի չեղյալ հայտարարման և սույն վերանայված Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը միաժամանակ տեղի չունենան, այդ ժամանակ որևէ Պայմանավորվող պետություն կարող է վավերագիրը, հաստատման կամ ընդունման փաստաթղթերը ի պահ տալու ժամանակ հայտարարել, որ ինքը կշարունակի կիրառել 1969թ. մայիսի 6-ի Կոնվենցիան մինչև սույն վերանայված Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը:
5. Սույն վերանայված Կոնվենցիայով պարտավորված լինելու մասին իր համաձայնությունը հետագայում հայտնած յուրաքանչյուր ստորագրող պետության համար այն ուժի մեջ է մտնում վավերագիրը, հաստատման կամ ընդունման փաստաթուղթը ի պահ հանձնելուց վեց ամիս հետո: