Հոդված 2
Հոդված 2
Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է իրեն հարմար կարգով ստեղծել հնագիտական ժառանգության պահպանության համար իրավական համակարգ՝ նախատեսելով.
1. իր հնագիտական ժառանգության գույքացուցակի վարում և հուշարձանների կամ պահպանվող գոտիների դասակարգում,
2. նյութական վկայությունների պահպանման նպատակով հնագիտական արգելանոցների հիմնում, նույնիսկ այնտեղ, որտեղ չկան տեսանելի վերգետնյա կամ ստորջրյա հետքեր` ապագա սերունդների կողմից դրանց ուսումնասիրման համար,
3. հնագիտական ժառանգության պատահական գտնողի կողմից իրավասու մարմիններին դրա մասին հայտնելու և ուսումնասիրության տրամադրելու պարտավորություն: