Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է.

1. իրականացել հնագիտության և կառուցապատման համապատասխան կարիքների համաձայնեցում և համադրում` ապահովելով, որ հնագետները մասնակցեն.

ա) հնագիտական հետաքրքրություն ներկայացնող տեղանքի պահպանության, պահպանման և բարեկարգման հավասարակշռված ռազմավարություններին ուղղված հատակագծման քաղաքականությանը,

բ) կառուցապատման ծրագրերի տարբեր փուլերի ընթացքին,

2. ապահովել հնագետների, ճարտարապետների և տարածքը կառուցապատողների միջև պարբերական խորհրդատվություն, որպեսզի հնարավոր դառնա.

ա) հնագիտական ժառանգությանը վնասող կառուցապատման նախագծերի փոփոխությունը,

բ) ժամանակի և բավարար միջոցների տրամադրումը` տեղանքի պատշաճ գիտական հետազոտություն կատարելու և արդյունքները հրապարակելու համար,

3. ապահովել, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության ուսումնասիրություններում և դրանց արդյունքում ընդունված որոշումներում հաշվի առնվեն հնագիտական տեղանքները և դրանց շրջապատը,

4. նախատեսել, որ կառուցապատման աշխատանքների ընթացքում հնագիտական նյութեր հայտնաբերելու դեպքում հնարավորության սահմաններում դրանք պահպանվեն տեղում,

5. ապահովել, որ հնագիտական տեղանքների բացումը այցելության համար, մասնավորապես մեծ թվով այցելուներ ընդունելու դեպքում, չվնասի այդ հնագիտական տեղանքների և դրանց շրջակայքի գիտական և հնագիտական բնույթին:

Հնագիտական հետազոտության և պահպանման ֆինանսավորումը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։