Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է.

1. ֆինանսական աջակցություն նախատեսել հնագիտական հետազոտությունների համար ազգային, տարածքային կամ տեղական իշխանությունների կողմից` նրանց համապատասխան իրավասությունների շրջանակներում,

2. ավելացնել կանխարգելիչ հնագիտության նյութական միջոցները`

ա) միջոցներ ձեռնարկելով, որպեսզի պետական կամ մասնավոր խոշոր շինարարական աշխատանքների դեպքում պետական կամ մասնավոր սեկտորի կողմից հիմնված համապատասխան հիմնադրամի միջոցով ապահովվի այդ աշխատանքների հետ կապված անհրաժեշտ հնագիտական գործողության ֆինանսավորումը,

բ) այդ աշխատանքների բյուջեի մեջ շրջակա միջավայրի և տարածքների կառուցապատման հետ կապված հարցերի ուսումնասիրման համար նախատեսվող գումարների հետ մեկտեղ նախատեսել նաև հնագիտական հետազոտությունների և նախնական ուսումնասիրությունների, գիտական ամփոփագրերի, ինչպես նաև գտածոների ամբողջական գրանցման և դրանց մասին տեղեկությունների հրապարակման համար գումարներ:

Գիտական տեղեկատվության հավաքում և տարածում

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։