Հոդված 11. Համաձայնագրի որոշ դրույթների ուղղումները
Հոդված 11. Համաձայնագրի որոշ դրույթների ուղղումները
1) 7-րդ, 8-րդ, 9-րդ հոդվածներում և սույն հոդվածում ուղղումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ կարող են արվել Հատուկ միության ցանկացած երկրի կամ Գլխավոր տնօրենի կողմից: Գլխավոր տնօրենն այդպիսի առաջարկություններն ուղարկում է Հատուկ միության երկրներին Ասամբլեայի կողմից դրանց քննարկումից առնվազն վեց ամիս առաջ:
2) 1-ին կետում նախատեսված հոդվածների ցանկացած ուղղում ընդունվում է Ասամբլեայի կողմից, որի համար պահանջվում է տրված ձայների երեք քառորդ մեծամասնություն, սակայն 7-րդ հոդվածի և սույն կետի ցանկացած ուղղում ընդունվում է տրված ձայների չորս հինգերորդ մեծամասնությամբ:
3) ա) 1-ին կետում նախատեսված հոդվածների ցանկացած ուղղում ուժի մեջ է մտնում այն բանից հետո մեկ ամիս անց, երբ այդ ուղղումն ընդունելու մասին յուրաքանչյուր երկրի սահմանադրական ընթացակարգին համապատասխան գրավոր ծանուցումները Գլխավոր տնօրենի կողմից ստացվել են ուղղումն ընդունելու պահին Ասամբլեայի անդամ հանդիսացող երկրների երեք քառորդից:
բ) Նշված հոդվածներում այդ ձևով ընդունված ցանկացած ուղղում պարտադիր է բոլոր այն երկրների համար, որոնք ուղղումներն ուժի մեջ մտնելու պահին Ասամբլեայի անդամ են. սակայն Հատուկ միության երկրների ֆինանսական պարտավորություններն ավելացնող ցանկացած ուղղում պարտադիր է միայն այն երկրների համար, որոնք ծանուցել են իրենց կողմից այդպիսի ուղղումն ընդունվելու մասին:
գ) «ա» ենթակետի դրույթներին համապատասխան ընդունված ցանկացած ուղղում պարտադիր է բոլոր այն երկրների համար, որոնք Հատուկ միության անդամ են դառնում «ա» ենթակետի դրույթներին համապատասխան նշված ուղղումն ուժի մեջ մտնելու թվականից հետո: