Անցնել բովանդակությանը

Հոդված 16. Ստորագրումը, լեզուները, ծանուցումը, ավանդապահի գործառույթները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16. Ստորագրումը, լեզուները, ծանուցումը, ավանդապահի գործառույթները

1) ա) Սույն Համաձայնագիրն ստորագրվում է մեկ օրինակ՝ անգլերեն և ֆրանսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարապես վավերական են:

բ) Սույն Համաձայնագիրը ստորագրման համար բաց է Ստրասբուրգում մինչև 1971 թվականի սեպտեմբերի 30-ը:

գ) Սույն Համաձայնագրի բնօրինակը ի պահ է տրվում Գլխավոր տնօրենին այն բանից հետո, երբ այն այլևս բաց չէ ստորագրման համար:

2) Պաշտոնական տեքստերը հաստատվում են Գլխավոր տնօրենի կողմից՝ շահագրգիռ Կառավարությունների հետ խորհրդակցելուց հետո, իսպաներեն, գերմաներեն, պորտուգալերեն, ռուսերեն և ճապոներեն, ինչպես նաև այն լեզուներով, որոնք կորոշի Ասամբլեան:

3) ա) Գլխավոր տնօրենն իր կողմից պատշաճ կարգով վավերացված սույն Համաձայնագրի ստորագրված տեքստի երկու պատճենները ուղարկում է այն երկրների Կառավարություններին, որոնք դա ստորագրել են, և, ըստ հարցման, ցանկացած այլ երկրի Կառավարության:

Գլխավոր տնօրենը իր կողմից պատշաճ կարգով վավերացված մեկ պատճենը ուղարկում է նաև Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:

բ) Գլխավոր տնօրենը սույն Համաձայնագրի իր կողմից պատշաճ կարգով վավերացված ցանկացած ուղղման երկու պատճեններն ուղարկում է Հատուկ միության բոլոր Կառավարություններին, և, ըստ հարցման, ցանկացած այլ երկրի Կառավարության: Գլխավոր տնօրենը իր կողմից պատշաճ կարգով վավերացված մեկ պատճենը ուղարկում է նաև Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:

գ) Գլխավոր տնօրենը սույն Համաձայնագիրն ստորագրած կամ դրան միացած ցանկացած երկրի Կառավարության հարցման հիման վրա տրամադրում է իր կողմից պատշաճ կարգով վավերացված Դասակարգման պատճենը անգլերեն կամ ֆրանսերեն:

4) Գլխավոր տնօրենը սույն Համաձայնագիրը գրանցում է Միավորված ազգերի կազմակերպության Քարտուղարությունում:

5) Գլխավոր տնօրենը Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիայի մասնակից բոլոր երկրների Կառավարություններին և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ծանուցում է.

i) ստորագրումների մասին.

ii) վավերագրերը կամ միացման ակտերն ի պահ հանձնելու մասին.

iii) սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու թվականի մասին.

iv) Դասակարգման օգտագործման վերապահությունների մասին.

v) սույն Համաձայնագրում ուղղումներ կատարելու մասին.

vi) այդպիսի ուղղումներն ուժի մեջ մտնելու թվականի մասին.

vii) չեղյալ հայտարարման վերաբերյալ ստացված ծանուցումների մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։