Անցնել բովանդակությանը

Հոդված 8. Միջազգային բյուրոն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Միջազգային բյուրոն

1) ա) Հատուկ միության վարչական խնդիրներն իրականացվում են Միջազգային բյուրոյի կողմից:

բ) Միջազգային բյուրոն նախապատրաստում է, մասնավորապես, նիստերը և կատարում է Ասամբլեայի, Փորձագետների կոմիտեի և այնպիսի այլ կոմիտեների և աշխատանքային խմբերի քարտուղարության պարտականությունները, որոնք կարող են ստեղծվել ասամբլեայի կամ փորձագետների կոմիտեի կողմից:

գ) Գլխավոր տնօրենը Հատուկ միության գլխավոր պաշտոնատար անձն է և ներկայացնում է Հատուկ միությունը:

2) Գլխավոր տնօրենը և նրա կողմից նշանակված աշխատակազմի ցանկացած անդամ, առանց ձայնի իրավունքի, մասնակցում են Ասամբլեայի, Փորձագետների կոմիտեի և այնպիսի այլ կոմիտեների և աշխատանքային խմբերի բոլոր նիստերին, որոնք կարող են ստեղծվել Ասամբլեայի կամ Փորձագետների կոմիտեի կողմից:Գլխավոր տնօրենը կամ նրա կողմից նշանակված աշխատակազմի անդամը հանդիսանում է այդ մարմինների ex officio քարտուղարը:

3) ա) Ասամբլեայի ցուցումներին համապատասխան՝ Միջազգային բյուրոն նախապատրաստում է վերանայման կոնֆերանսներ:

բ) Վերանայման կոնֆերանսներին նախապատրաստվելու հարցերով Միջազգային բյուրոն կարող է խորհրդակցել միջկառավարական և միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների հետ:

գ) Գլխավոր տնօրենը և նրա կողմից նշանակված անձինք վերանայման կոնֆերանսների աշխատանքին մասնակցում են առանց ձայնի իրավունքի:

4) Միջազգային բյուրոն կատարում է իր վրա դրված ցանկացած այլ խնդիր:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։