Հոդված 13. Համաձայնագրի ուժի մեջ մտնելը
Հոդված 13. Համաձայնագրի ուժի մեջ մտնելը
1) ա) Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն բանից մեկ տարի հետո, երբ վավերագրերը կամ միացման ակտերն ի պահ են հանձնվել՝
i) Եվրոպական կոնվենցիայի մասնակից հանդիսացող երկրների երկու երրորդի կողմից՝ այն թվականին, երբ սույն Համաձայնագիրը բաց է ստորագրելու համար, և
ii) Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիայի մասնակից երեք երկրների կողմից, որոնք նախկինում Եվրոպական կոնվենցիայի մասնակից չեն հանդիսացել, և դրանցից առնվազն մեկը մի երկիր է, որտեղ, Միջազգային բյուրոյի հրապարակած վերջին տարեկան վիճակագրական տվյալների համաձայն, արտոնագրերի կամ հեղինակային վկայագրերի հայտերի քանակը գերազանցել է 40 հազարը:
բ) Ցանկացած երկրի նկատմամբ, որը չի մտնում այն երկրների թվի մեջ, որոնց համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում «ա» ենթակետին համապատասխան, Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն թվականից մեկ տարի հետո, երբ Գլխավոր տնօրենի կողմից ծանուցվել է դրա վավերացման կամ միացման մասին, եթե վավերագրի կամ միացման մասին ակտում նշված չի եղել ավելի ուշ թվական: Վերջին դեպքում սույն Համաձայնագիրն այդ երկրի նկատմամբ ուժի մեջ է մտնում նշված թվականին:
գ) Եվրոպական կոնվենցիայի մասնակից երկրները, որոնք վավերացնում են սույն Համաձայնագիրը կամ միանում են դրան, պարտավոր են չեղյալ հայտարարել նշված կոնվենցիան՝ պայմանով, որ չեղյալ հայտարարումն ուժի մեջ կմտնի ոչ ուշ, քան մինչև այդ երկրների նկատմամբ սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու թվականը:
2) Վավերացումը կամ միացումը ինքնաբերաբար հանգեցնում են սույն Համաձայնագրով սահմանված բոլոր դրույթների ընդունմանը և բոլոր առավելությունների ստացմանը: