Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Ֆինանսները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Ֆինանսները

1) ա) Հատուկ միությունն ունի բյուջե:

բ) Հատուկ միության բյուջեն ներառում է բուն Հատուկ միության եկամուտները և ծախսերը, նրա վճարումները Միությունների ընդհանուր ծախսերի բյուջե, ինչպես նաև, համապատասխան դեպքերում, հատկացումները Կազմակերպության կոնֆերանսների բյուջեին:

գ) Միությունների համար ընդհանուր են համարվում այն ծախսերը, որոնք չեն վերաբերում բացառապես տվյալ Հատուկ միությանը, այլ միաժամանակ մեկ կամ մի քանի այլ միությունների, որոնց վարչարարությունն իրականացնում է Կազմակերպությունը: Այդ ընդհանուր ծախսերում Հատուկ միության մասնաբաժինը համապատասխանում է տվյալ ծախսերում նրա շահագրգռվածությանը:

2) Հատուկ միության բյուջեն ստեղծվում է` պատշաճ ձևով հաշվի առնելով մյուս Միությունների բյուջեների հետ համակարգման պահանջները, որոնց վարչարարությունն իրականացնում է Կազմակերպությունը:

3) Հատուկ միության բյուջեն ֆինանսավորվում է հետևյալ աղբյուրներից.

i) Հատուկ միության երկրների վճարներից.

ii) Հատուկ միությանը վերաբերող՝ Միջազգային բյուրոյի կողմից մատուցված ծառայությունների համար վճարներից և գանձույթներից.

iii) Միջազգային բյուրոյի՝ Միությանը վերաբերող հրապարակումների վաճառքից և այդպիսի հրապարակումների իրավունքի փոխանցումից գոյացած մուտքերից.

iv) նվիրատվություններից, կտակած միջոցներից և լրահատկացումներից.

v) վարձավճարներից, տոկոսներից և այլ տարբեր եկամուտներից:

4) ա) (3)(i) կետում նշված վճարի չափը որոշելու համար Հատուկ միության յուրաքանչյուր երկիր դասվում է այն նույն դասին, որին նա պատկանում է Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան միությունում, և իր տարեկան վճարները մուծում է այն նույն միավորների թվի հիման վրա, որը Փարիզյան միությունում հաստատվում է տվյալ դասի համար:

բ) Հատուկ միության յուրաքանչյուր երկրի տարեկան վճարը հավասար է այն գումարին, որը հարաբերվում է բոլոր երկրների կողմից Հատուկ միության բյուջե մուծման ենթակա ընդհանուր վճարների գումարին այնպես, ինչպես նրա միավորների քանակն է հարաբերվում վճարներ մուծող բոլոր երկրների միավորների ընդհանուր քանակին:

գ) Վճարները ենթակա են մուծման յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից:

դ) Այն երկիրը, որը վճարների մուծման պարտք ունի, Հատուկ միության բոլոր մարմիններում կորցնում է ձայնի իրավունքը, եթե նրա պարտքի գումարը հավասար է կամ գերազանցում է նախորդ երկու լրիվ տարիների համար մուծման ենթակա վճարների գումարին: Սակայն Հատուկ միության այդ մարմիններից ցանկացածը կարող է թույլատրել այդպիսի երկրին շարունակել օգտվել ձայնի իրավունքից այդ մարմնում, եթե և քանի դեռ նա համոզված է, որ վճարման ուշացումը կատարվել է բացառիկ և անխուսափելի պայմաններում:

ե) Այն դեպքում, երբ մինչև նոր ֆինանսական ժամանակաշրջանի սկիզբը բյուջեն ընդունված չէ, ֆինանսական կանոնակարգով նախատեսված կարգի համաձայն, գործում է նախորդ տարվա մակարդակի բյուջեն:

5) Հատուկ միության անունից Միջազգային բյուրոյի կողմից մատուցված ծառայությունների համար գանձվող վճարների և գանձույթների չափը սամանվում է գլխավոր տնօրենի կողմից, որն այդ մասին զեկուցում է Ասամբլեային:

6) ա) Հատուկ միությունն ունի շրջանառու միջոցների ֆոնդ, որը բաղկացած է Հատուկ միության յուրաքանչյուր երկրի կողմից մուծվող միանվագ վճարներից: Եթե շրջանառու միջոցների ֆոնդը դառնում է ոչ բավարար, Ասամբլեան որոշում է ընդունում դրա ավելացման մասին:

բ) Նշված ֆոնդում յուրաքանչյուր երկրի նախնական վճարի չափը կամ այդ ֆոնդի ավելացման նրա մասը համամասնական են այդ երկրի վճարին այն տարվա համար, երբ ստեղծվել է ֆոնդը կամ որոշում է ընդունվել դրա ավելացման մասին:

գ) Այդ համամասնությունը և վճարման պայմանները, Գլխավոր տնօրենի առաջարկությամբ, հաստատվում են Ասամբլեայի կողմից՝ այն բանից հետո, երբ նա լսում է Կազմակերպության Համակարգման կոմիտեի կարծիքը:

7) ա) Կենտրոնական գրասենյակի մասին համաձայնագրում, որը կնքվում է այն երկրի հետ, որի տարածքում Կազմակերպությունն ունի իր կենտրոնական գրասենյակը, նախատեսվում է, որ այն դեպքերում, երբ շրջանառու միջոցների ֆոնդը կդառնա ոչ բավարար, այդ երկիրը կտրամադրի կանխավճար: Այդ կանխավճարների գումարը և տրամադրման պայմանները յուրաքանչյուր դեպքում հանդիսանում են այդպիսի երկրի և Կազմակերպության միջև հատուկ համաձայնագրի առարկա:

բ) Ինչպես «ա» ենթակետում նշված երկիրը, այնպես էլ Կազմակերպությունը իրավունք ունեն գրավոր ծանուցման միջոցով չեղյալ հայտարարել կանխավճարների տրամադրման մասին պարտավորությունը: Չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում այն տարվա ավարտից երեք տարի անց, որում կատարվել է այդ ծանուցումը:

8) Ֆինանսական վերստուգումն իրականացվում է ֆինանսական կանոնակարգի կանոնների համաձայն՝ Հատուկ միության մեկ կամ մի քանի երկրների, կամ, նրանց համաձայնությամբ, Ասամբլեայի կողմից նշանակված արտաքին վերստուգողների կողմից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։