Հոդված 6. Փոփոխությունների և այլ որոշումների մասին ծանուցելը, ուժի մեջ մտնելն ու հրապարակելը
Հոդված 6. Փոփոխությունների և այլ որոշումների մասին ծանուցելը, ուժի մեջ մտնելն ու հրապարակելը
1) Դասակարգման փոփոխությունների և հանձնարարականների վերաբերյալ Փորձագետների կոմիտեի ընդունած յուրաքանչյուր որոշման մասին Միջազգային բյուրոն ծանուցում է Հատուկ միության երկրների իրավասու մարմիններին: Փոփոխություններն ուժի մեջ են մտնում ծանուցումն ուղարկելու օրվանից վեց ամիս հետո:
2) Միջազգային բյուրոն Դասակարգման մեջ ներառում է ուժի նեջ մտած փոփոխությունները: Փոփոխությունների մասին հաղորդումները հրապարակվում են 7-րդ հոդվածում հիշատակված Ասամբլեայի կողմից որոշված պարբերական հրատարակություններում: