Հոդված 12. Համաձայնագրին մասնակցությունը
Հոդված 12. Համաձայնագրին մասնակցությունը
1) Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիայի մասնակից ցանկացած երկիր կարող է դառնալ սույն Համաձայնագրի մասնակից՝
i) Համաձայնագիրն ստորագրելու, այնուհետև վավերագիրն ի պահ հանձնելու միջոցով, կամ
ii) Համաձայնագրին միանալու ակտն ի պահ հանձնելով:
2) Վավերագրերը կամ միացման ակտերն ի պահ են հանձնվում Գլխավոր տնօրենին:
3) Սույն Համաձայնագրի նկատմամբ կիրառվում են Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիայի Ստոկհոլմյան ակտի 24-րդ հոդվածի դրույթները:
4) 3-րդ կետը ոչ մի դեպքում չպետք է մեկնաբանվի որպես Հատուկ միության որևէ երկրի կողմից այն տարածքի վերաբերյալ փաստացի իրավիճակի ճանաչում կամ լռելյայն ընդունում, որի նկատմամբ, նշված կետի համաձայն, սույն Համաձայնագիրը կիրառվում է այլ երկրի կողմից: