Անցնել բովանդակությանը

Հոդված 17. Անցումային դրույթներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17. Անցումային դրույթներ

1) Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարվա ընթացքում, Եվրոպական կոնվենցիայի անդամ երկրները, որոնք դեռևս Հատուկ միության անդամներ չեն, եթե ցանկանում են, Փորձագետների կոմիտեում կարող են օգտվել այնպիսի իրավունքներից, ինչպես եթե նրանք լինեին Հատուկ միության անդամներ:

2) 1-ին կետում նշված ժամկետի ավարտից հետո՝ երեք տարվա ընթացքում, նշված կետում հիշատակված երկրները Փորձագետների կոմիտեի նիստերում, իսկ եթե նշված կոմիտեն որոշի, ապա նաև իր ստեղծած ցանկացած ենթակոմիտեում կամ աշխատախմբում, կարող են ներկայացված լինել որպես դիտորդներ: Նույն ժամանակամիջոցում այդ երկրները, 5(5)-րդ հոդվածին համապատասխան, կարող են փոփոխություններ մտցնել Դասակարգման մեջ և, 6(1)-րդ հոդվածին համապատասխան, պետք է ծանուցվեն Փորձագետների կոմիտեի որոշումների և հանձնարարականների մասին:

3) Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ տարվա ընթացքում, Եվրոպական կոնվենցիայի անդամ երկրները, որոնք դեռ Հատուկ միության անդամներ չեն, կարող են Ասամբլեայի նիստերում, եթե Ասամբլեան որոշի, ապա նաև նրա ստեղծած ցանկացած կոմիտեում կամ աշխատանքային խմբում, ներկայացված լինել որպես դիտորդներ:

Ուժի մեջ է մտնում 06.12.2005թ.

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։