Հոդված 2. Դասակարգման սահմանումը
Հոդված 2. Դասակարգման սահմանումը
1) ա) Դասակարգումը ներառում է.
i) տեքստ, որը մշակված է գյուտերի արտոնագրերի Միջազգային դասակարգման մասին 1954 թվականի դեկտեմբերի 19-ի Եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Եվրոպական կոնվենցիա) դրույթների համաձայն, որը ուժի մեջ է մտել և հրապարակվել է Եվրոպական խորհրդի գլխավոր քարտուղարի կողմից 1968 թվականի սեպտեմբերի 1-ին.
ii) մինչև սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելը Եվրոպական կոնվենցիայի 2(2)-րդ հոդվածի համաձայն ուժի մեջ մտած փոփոխությունները,
iii) 5-րդ հոդվածին համապատասխան՝ հետագայում մտցված փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտնում 6-րդ հոդվածի դրույթների համաձայն:
բ) Դասակարգման տեքստում ներառված ձեռնարկը և ծանոթագրություններն այդ տեքստի անբաժանելի մասն են:
2) ա) (1)(ա)(i) կետում նշված տեքստը պարունակվում է երկու վավերական օրինակներում, յուրաքանչյուրը՝ անգլերեն և ֆրանսերեն, որոնք ի պահ են հանձնված՝ մեկ օրինակը՝ Եվրոպական խորհրդի Գլխավոր քարտուղարին, մյուս օրինակը՝ 1967 թվականի հուլիսի 14-ի Կոնվենցիայի հիման վրա ստեղծված Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Գլխավոր տնօրենին (այսուհետ՝ Գլխավոր տնօրեն և Կազմակերպություն) այն թվականին, երբ սույն Համաձայնագիրը բացվել է ստորագրման համար:
բ) (1)(ա)(ii) կետում նշված փոփոխությունները երկու վավերական օրինակներով, յուրաքանչյուրը՝ անգլերեն և ֆրանսերեն, ի պահ են հանձնվում՝ մեկ օրինակը՝ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին, մյուս օրինակը՝ Գլխավոր տնօրենին:
գ) (1)(ա)(iii) կետում նշված փոփոխություններն ի պահ են հանձնվում Գլխավոր տնօրենին միայն մեկ վավերական օրինակով՝ անգլերեն և ֆրանսերեն: