Հոդված 7. Հատուկ միության Ասամբլեան
Հոդված 7. Հատուկ միության Ասամբլեան
1) ա) Հատուկ միությունն ունի Ասամբլեա, որը բաղկացած է Հատուկ միության երկրներից:
բ) Հատուկ միության յուրաքանչյուր երկրի Կառավարություն ներկայացված է մեկ պատվիրակով, որը կարող է ունենալ տեղակալներ, խորհդականներ և փորձագետներ:
գ) Ասամբլեայի նիստերում, իսկ եթե Ասամբլեան որոշի, ապա նաև այնպիսի կոմիտեներում և աշխատանքային խմբերում, որոնք կարող են ստեղծվել Ասամբլեայի կողմից, 5(2)(ա) հոդվածում հիշատակված ցանկացած միջկառավարական կազմակերպություն կարող է ներկայացված լինել դիտորդի կարգավիճակով:
դ) Յուրաքանչյուր պատվիրակության ծախսերը կատարում է նրան նշանակած Կառավարությունը:
2) ա) Հաշվի առնելով 5-րդ հոդվածի դրույթները՝ Ասամբլեան.
i) քննարկում է Հատուկ միության պահպանմանն ու զարգացմանը և սույն Համաձայնագրի կիրառմանը վերաբերող բոլոր հարցերը.
ii) վերանայման կոնֆերանսների նախապատրաստման հետ կապված ցուցումներ է տալիս Միջազգային բյուրոյին.
iii) քննարկում և հաստատում է Գլխավոր տնօրենի հաշվետվությունները և գործունեությունը, որոնք վերաբերում են Հատուկ միությանը, և Հատուկ միության իրավասության մեջ մտնող հարցերով նրան տալիս է բոլոր անհրաժեշտ հրահանգները.
iv) որոշում է ծրագիրը, ընդունում է Հատուկ միության եռամյա բյուջեն և հաստատում է նրա ֆինանսական հաշվետվությունները.
v) հաստատում է Հատուկ միության ֆինանսական կանոնակարգը.
vi) որոշում է, թե, բացի անգլերենից, ֆրանսերենից և 3(2)-րդ հոդվածում թվարկված լեզուներից, որ լեզուներով է անհրաժեշտ մշակել
Դասակարգման պաշտոնական տեքստերը.
vii) ստեղծում է այնպիսի կոմիտեներ և աշխատանքային խմբեր, որոնք անհրաժեշտ է համարում Հատուկ միության նպատակների իրականացման համար.
viii) հաշվի աոնելով 1-ին հոդվածի «գ» կետի դրույթները՝ որոշում է, թե Հատուկ միության անդամ չհանդիսացող որ երկրներին և որ միջկառավարական և միջազգային ոչ կառավարական կազմակերպություններին է թույլատրվում դիտորդի կարգավիճակով մասնակցել Ասամբլեայի, ինչպես նաև իր ստեղծած ցանկացած կոմիտեի և աշխատանքային խմբի նիստերին.
ix) Հատուկ միության նպատակներին հասնելու համար իրականացնում է ցանկացած այլ անհրաժեշտ գործողություն.
x) կատարում է սույն Համաձայնագրից բխող բոլոր այլ գործողությունները:
բ) Այն հարցերով, որոնք հետաքրքրություն են ներկայացնում նաև այլ Միությունների համար, որոնց վարչարարությունն իրականացնում է Կազմակերպությունը, Ասամբլեան որոշումներ ընդունում է` հաշվի առնելով Կազմակերպության Համակարգման կոմիտեի կարծիքը:
3) ա) Ասամբլեայի անդամ յուրաքանչյուր երկիր ունի մեկ ձայն:
բ) Ասամբլեայի անդամ երկրների կեսը կազմում է քվորումը:
գ) Քվորումի բացակայության դեպքում Ասամբլեան կարող է ընդունել որոշում, սակայն Ասամբլեայի բոլոր այդպիսի որոշումները, բացառությամբ իր սեփական կանոններին վերաբերող որոշումների, ուժի մեջ են մտնում միայն՝ պահպանելով ներքոհիշյալ պայմանները:
Միջազգային բյուրոն հիշյալ որոշումներն ուղարկում է Ասամբլեայի այն անդամ երկրներին, որոնք այնտեղ ներկայացված չեն եղել, և առաջարկում է որոշումներն ուղարկելու թվականից եռամսյա ժամկետում գրավոր հայտնել՝ իրենք կո՞ղմ են քվեարկում այդ որոշումներին, դե՞մ են դրանց, թե՞ ձեռնպահ են: Եթե այդ ժամկետի ավարտին այդ եղանակով կողմ, դեմ կամ ձեռնպահ քվեարկած անդամների քանակը հասնի առնվազն այն քանակին, որը չէր բավականացնում տվյալ նստաշրջանում քվորում ունենալու համար, այդպիսի որոշումներն ուժի մեջ են մտնում՝ պայմանով, որ միաժամանակ պահպանված լինի անհրաժեշտ մեծամասնությունը:
դ) Հաշվի առնելով 11(2)-րդ հոդվածի դրույթները՝ Ասամբլեայի որոշումներն ընդունվում են տրված ձայների երկու երրորդ մեծամասնությամբ:
ե) Ձեռնպահների ձայները հաշվի չեն առնվում:
զ) Պատվիրակը կարող է ներկայացնել միայն մեկ երկիր և քվեարկել միայն նրա անունից:
4) ա) Ասամբլեայի հերթական նիստը գումարվում է երեք տարին մեկ անգամ՝ Գլխավոր տնօրենի հրավերով, բացի բացառիկ դեպքերից, նույն ժամանակ և նույն տեղում, ինչ Կազմակերպության Գլխավոր ասամբլեան:
բ) Ասամբլեան հրավիրվում է արտակարգ նստաշրջանի, որը գումարվում է Գլխավոր տնօրենի կողմից՝ Ասամբլեայի անդամ երկրների մեկ քառորդի պահանջով:
գ) Յուրաքանչյուր նստաշրջանի օրակարսգը նախապատրաստում է Գլխավոր տնօրենը:
դ) Ասամբլեան ընդունում է ընթացակարգի իր կանոնները: