Հոդված 14. Ծախսերը
Հոդված 14. Ծախսերը
1. Հայցվող Կողմը կրում է օգնության վերաբերյալ հարցման կատարման ծախսերը, բացառությամբ հետևյալ ծախսերի, որոնք պետք է կրի հայցող կողմը.
ա) հայցող Կողմի խնդրանքով որևէ անձի հայցվող Կողմի տարածք կամ նրա տարածքից դուրս տեղափոխման հետ կապված ծախսերը և ցանկացած այլ ծախս, որը անձին վճարվում է հայցող Կողմի տարածքում նրա գտնվելու ժամանակ՝ սույն Պայմանագրի 8-րդ կամ 9-րդ հոդվածների համաձայն կատարված հարցման համապատասխան,
բ) հայցվող Կողմի կամ հայցող Կողմի տարածքում փորձագետների ծախսերը և վճարները:
2. Եթե հարցման կատարման ընթացքում առաջանում են չնախատեսված ծախսեր, ապա Պայմանավորվող կողմերը խորհրդակցություններ են անցկացնում այն պայմանները որոշելու նպատակով, որոնց համաձայն այդ օգնությունը պետք է տրամադրվի։