Հոդված 7. Հայցող Կողմի տարածքում քննությանն աջակցելու կամ ապացույցներ տրամադրելու անձանց հնարավորությունը
Հոդված 7. Հայցող Կողմի տարածքում քննությանն աջակցելու կամ ապացույցներ տրամադրելու անձանց հնարավորությունը
1. Հայցող Կողմը կարող է խնդրել, որ անձը հնարավորություն ունենա ցուցմունք տալու կամ աջակցելու քննությանը:
2. Հայցող Կողմը անձին հրավիրում է՝ աջակցելու քննությանը կամ վարույթին ներկայանալու որպես վկա, և ակնկալում է այդ անձի աջակցությունը: Այդ անձը պետք է տեղեկացվի վճարվելիք բոլոր ծախսերի մասին:
3. Հայցվող Կողմի օրենքին համապատասխան՝ հայցող Կողմի պաշտոնյաները և վարույթին առնչություն ունեցող այլ անձինք պետք է թույլտվություն ստանան հայցվող Կողմի տարածքում ներկա գտնվելու և մասնակցելու ապացույցներ ձեռք բերելուն: