Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Փաստաթղթերը և առարկաները փոխանցելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Փաստաթղթերը և առարկաները փոխանցելը

1. Երբ հարցումը վերաբերում է արձանագրությունների կամ փաստաթղթերի փոխանցմանը, ապա հայցվող Կողմը կարող է ուղարկել դրանց վավերացված պատճենները, բացառությամբ այն դեպքերի, երբ հայցող Կողմը պահանջում է դրանց բնօրինակները:

2. Հայցող Կողմին փոխանցված արձանագրությունների կամ փաստաթղթերի և առարկաների բնօրինակները պետք է վերադարձվեն հայցվող Կողմին որքան հնարավոր է շուտ՝ վերջինիս կողմից նման պահանջ ներկայացվելիս:

3. Փաստաթղթերը, առարկաները և արձանագրությունները պետք է, եթե դա արգելված չէ հայցվող Կողմի օրենքով, ներկայացվեն այն ձևով կամ այնպիսի հաստատումներով, որոնք պահանջում է հայցող Կողմը՝ նկատի ունենալով հայցող Կողմի օրենքով դրանց ընդունելի լինելը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։