Հոդված 5. Օգնությունը մերժելը
Հոդված 5. Օգնությունը մերժելը
1. Հայցվող Կողմը կարող է մերժել օգնություն ցույց տալը, եթե՝
ա) հարցման կատարումը վտանգում է իր ինքնիշխանությանը, անվտանգությանը և հասարակական կարգին,
բ) հարցման կատարումը հակասում է հայցվող Կողմի ազգային օրենքին,
գ) հայցվող Կողմի իրավասության ներքո գտնվող հանցագործության գործիքների և միջոցների հայտնաբերմանը, առգրավմանը և բռնագրավմանը վերաբերող հարցման դեպքում՝ հանցագործությունը, որի առնչությամբ բռնագրավման մասին որոշումը կարող է կիրառվել, հայցվող Կողմի օրենքներով հանցագործություն չի համարվում,
դ) հարցումը վերաբերում է այնպիսի արարքի, որի առնչությամբ մեղադրվող անձի նկատմամբ արդարացման դատավճիռ է կայացվել կամ նրան ներում է շնորհվել:
2. Նախքան իրավական օգնության վերաբերյալ հարցման կատարման մերժումը հայցվող Կողմը պետք է ուսումնասիրի այդ օգնությունը որևէ պայմանով տրամադրելու հնարավորությունը, որը նա անհրաժեշտ է համարում։ Եթե հայցող Կողմը ընդունում է օգնություն ցույց տալն այդ պայմաններով, ապա նա պետք է հետևի այդ պայմաններին: