Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Իրավասու մարմիններ ներկայացած անձանց երաշխիքները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Իրավասու մարմիններ ներկայացած անձանց երաշխիքները

1. Ի պատասխան անձի ներկայությունը պահանջող հարցման՝ հայցող Կողմի տարածք ներկայացած անձը չի կարող այդ Կողմի տարածքում քրեական հետապնդման ենթարկվել, կալանավորվել կամ ենթարկվել անձնական ազատության որևէ այլ սահմանափակման այնպիսի արարքների կամ զանցանքների համար, որոնք նախորդել են հայցվող Կողմի տարածքից այդ անձի մեկնելուն, և չի կարող հարկադրվել ցուցմունք տալու որևէ այլ գործով, քան այն, որը վերաբերում է հարցման մեջ նշված վարույթին։

2. Անձը, որը ներկայանալու վերաբերյալ հարցման կապակցությամբ իր համաձայնությամբ ներկայացել է հայցող Կողմի տարածք՝ որևէ իրավասու մարմնի առաջ հանդես գալու համար, չի կարող քրեական հետապնդման ենթարկվել, կալանավորվել կամ ենթարկվել անձնական ազատության որևէ այլ սահմանափակման որևէ արարքի կամ զանցանքի, կամ հանցագործության առնչությամբ, որոնք նախորդել են հայցվող Կողմի տարածքից այդ անձի մեկնելուն, բայց նշված չեն հարցման մեջ:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները դադարում են գործել, եթե անձը, հնարավորություն ունենալով թողնել հայցող Կողմի տարածքը, չի թողել այն՝ նրա ներկայության անհրաժեշտությունը վերանալու մասին նրան պաշտոնապես ծանուցելուց 30 օր հետո, կամ եթե այդ անձը, թողնելով այդ տարածքը, կամավոր վերադարձել է այնտեղ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։