Հոդված 15. Վավերացնելը, ուժի մեջ մտնելը և դադարեցնելը
Հոդված 15. Վավերացնելը, ուժի մեջ մտնելը և դադարեցնելը
1. Սույն Պայմանագիրը ենթակա է վավերացման և ուժի մեջ է մտնում վավերագրերի փոխանակման օրվանից: Այն ուժի մեջ է հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար երկարաձգվում է նույն ժամկետներով:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ցանկացած ժամանակ կարող է դադարեցնել սույն Պայմանագրի գործողությունը մյուս Պայմանավորվող կողմին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով: Սույն Պայմանագրի գործողությունը դադարեցվում է այդպիսի ծանուցումը ստանալուց 6 ամիս հետո: Այնուամենայնիվ, Պայմանավորվող կողմերից որևէ մեկի կողմից արդեն սկսված ընթացակարգերը կշարունակվեն իրականացվել մինչև դրանց ավարտը։
3. Սույն Պայմանագրում կարող են փոփոխություններ և լրացումներ կատարվել դիվանագիտական ուղիներով Պայմանավորվող կողմերի միջև փոխադարձաբար ձեռք բերված գրավոր համաձայնությամբ: Այդ փոփոխություններն ու լրացումները ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք ուժի մեջ են մտնում սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով։
Ի հավաստումն վերոշարադրյալի՝ ներքոստորագրյալները, պատշաճորեն լիազորված լինելով իրենց պետությունների կողմից, ստորագրեցին սույն Պայմանագիրը:
Կատարված է Աբու Դաբի քաղաքում 2002 թվականի ապրիլի 20-ին, երկու բնօրինակով, հայերեն, արաբերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Սույն Պայմանագիրը մեկնաբանելիս որևէ տարաձայնություն առաջանալու դեպքում նախապատվությունը տրվում է անգլերեն տեքստին:
Պայմանագիրն ուժի մեջ է մտել 03.11.2005 թ.