Հոդված 10. Հանցագործության գործիքները և միջոցները
Հոդված 10. Հանցագործության գործիքները և միջոցները
1. Հարցման դեպքում հայցվող Կողմը միջոցներ է ձեռնարկում իր տարածքում գտնվող հանցագործության գործիքների և միջոցների հայտնաբերման ուղղությամբ՝ արդյունքների մասին ծանուցելով հայցող Կողմին:
2. Հարցումը կարող է ներկայացվել հանցագործության գործիքների և միջոցների առգրավման կամ բռնագրավման ապահովման գործում օգնություն ստանալու նպատակով։ Այդպիսի օգնությունը տրամադրվում է հայցվող Կողմի օրենքից բխող բոլոր համապատասխան միջոցներով։
Դա կարող է ներառել հայցող Կողմի դատարանի կամ այլ իրավասու մարմնի կողմից ընդունված որոշման կատարումը կամ հայցվող Կողմում առգրավում կամ բռնագրավում իրականացնելու նպատակով իրավասու մարմնին հարցում ներկայացնելը։
3. Հարցումը կարող է ներկայացվել սեփականության վրա արգելանք դնելու համար, որպեսզի երաշխավորվի, որ հնարավոր է բավարարել գործիքների և միջոցների սահմանված կարգով փոխհատուցումը։
4. Երբ այդ գործողությունը ձեռնարկվել է սույն հոդված 1-ին և 2-րդ կետերով նախատեսված օգնության վերաբերյալ հարցմանը համապատասխան, և տուժողի կողմից հարուցված գործով Պայմանավորվող կողմերից որևէ մեկում ներկայացուցիչ գոյություն ունի, ապա համապատասխան Կողմը մյուս Կողմին, որքան հնարավոր է շուտ կամ անհապաղ, տեղեկացնում է այդ մասին և ներկայացուցչի մեկնելու մասին։