Անցնել բովանդակությանը

Հոդված 11. Գաղտնիությունը և օգտագործումը սահմանափակելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. Գաղտնիությունը և օգտագործումը սահմանափակելը

1. Հայցվող Կողմը հայցող Կողմի հետ խորհրդակցելուց հետո կարող է պահանջել, որ տրամադրված տեղեկությունը կամ ապացույցը կամ այդպիսի տեղեկության կամ ապացույցի աղբյուրը գաղտնի պահվեն կամ գաղտնազերծվեն կամ օգտագործվեն միայն այն պայմաններով, որոնք կարող են պահանջվել այդ տեղեկատվությամբ։

2. Հայցվող Կողմը պետք է պահանջվող ժամկետով գաղտնի պահի հարցումը, դրա բովանդակությունը, կից փաստաթղթերը, ինչպես նաև հարցմանը համապատասխան կատարված ցանկացած գործողություն, բացառությամբ այդ գործողության կատարման համար անհրաժեշտ ժամկետի:

3. Հայցող Կողմը, առանց հայցվող Կողմի նախնական համաձայնության, չպետք է գաղտնազերծի կամ օգտագործի ստացված տեղեկությունը կամ ապացույցը այլ նպատակներով, քան այն նպատակներն են, որոնք նշված են հարցման մեջ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։