Հոդված 4. Հարցում կատարելը
Հոդված 4. Հարցում կատարելը
1. Օգնության վերաբերյալ հարցումը կատարվում է հայցվող Կողմի օրենքին համապատասխան և կարող է կատարվել հարցման մեջ նշված որևէ այլ կարգով, եթե դա չի հակասում հայցվող Կողմի օրենքին:
2. Հայցվող Կողմը հայցող Կողմին տեղեկացնում է այն հանգամանքների մասին, որոնք հարցման կատարման հետաձգման հիմք են հանդիսացել։
3. Հայցվող Կողմը անհապաղ տեղեկացնում է հայցող Կողմին օգնության վերաբերյալ հարցումը լրիվ կամ մասնակիորեն չկատարելու կամ կատարումը հետաձգելու իր որոշման մասին՝ նշելով դրանց պատճառները։