Հոդված 8. Կալանավորված անձանց ապացույցներ տրամադրելու կամ քննությանն աջակցելու հնարավորությունը
Հոդված 8. Կալանավորված անձանց ապացույցներ տրամադրելու կամ քննությանն աջակցելու հնարավորությունը
1. Հայցվող Կողմի տարածքում կալանքի տակ գտնվող անձը հայցող Կողմի խնդրանքով կարող է ժամանակավորապես փոխանցվել հայցող Կողմին՝ քննությանը կամ դատավարությանն աջակցելու նպատակով՝ պայմանով, որ դրա վերաբերյալ լինի փոխանցվող անձի համաձայնությունը և առկա չլինեն փոխանցմանը խոչընդոտող հիմքեր։
2. Երբ հայցվող Կողմի օրենքով պահանջվում է, որ փոխանցվող անձը գտնվի կալանքի տակ, ապա հայցող Կողմը անձին պետք է կալանքի տակ պահի և նրան վերադարձնի հարցումը կատարելուց անմիջապես հետո:
3. Երբ կայացված դատավճռի կատարման ժամկետը լրանում է, կամ երբ հայցվող Կողմը հայցող Կողմին տեղեկացնում է, որ այլևս անհրաժեշտություն չկա փոխանցված անձին պահելու կալանքի տակ, ապա այդ անձն ազատ է արձակվում և դիտվում է որպես հայցող Կողմում ներկա անձ՝ այդ անձի ներկայությունը պահանջող հարցմանը համապատասխան: