Հոդված 10. Վերահսկողության գործողության ոլորտը
Հոդված 10. Վերահսկողության գործողության ոլորտը
1. Տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձանց կողմից սույն օրենքի 9-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված վայրերում վերահսկողության իրականացման ընթացքում կարող են պահանջվել`
ա) տվյալ ավտոտրանսպորտային միջոցով տվյալ փոխադրումն իրականացնելու իրավունքի փաստաթղթեր (լիցենզիա, թույլտվություն).
բ) ավտոբուսային կանոնավոր փոխադրումների դեպքում` ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպության տված ճանապարհային թերթիկ և ուղևորափոխադրումները սպասարկող կազմակերպության տված երթուղային թերթիկ:
2. Վերահսկողության ընթացքում տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձինք կարող են իրականացնել ուղևորատար ավտոտրանսպորտային միջոցների` օրենքով սահմանված ներքին և արտաքին կահավորմանը և փոխադրումներին ներկայացվող պահանջներին համապատասխանության ստուգում:
3. Միջազգային փոխադրողների կողմից տրանսպորտի մասին օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխան:
Միջազգային փոխադրողների կողմից տրանսպորտի մասին օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը կարող է իրականացվել նաև սահմանային անցման կետերում: