Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏՈՒՄ

Հոդված 9. Վերահսկողության կազմակերպումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Վերահսկողության կազմակերպումը

1. Վերահսկողությունը կազմակերպվում է ընտրանքային կարգով, ինչպես նաև տրանսպորտի մասին օրենսդրության պահանջների խախտմամբ իրականացվող փոխադրումների մասին տեղեկությունների առկայության դեպքերում` համաձայն տրանսպորտային տեսչության պետի գրավոր հանձնարարության:

2. Վերահսկողության կազմակերպումն իրականացվում է ավտոկայարաններում, ավտոկայաններում և երթակարգավարական կետերում, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան չհատկացված վայրերում գոյացած ավտոտրանսպորտային միջոցների կուտակումների կետերում, ինչպես նաև պետական կառավարման համապատասխան մարմինների հետ պետավտոտեսչության անշարժ պահակետերում` Հայաստանի Հանրապետության ոստիկանության և պետական կառավարման համապատասխան մարմինների ղեկավարների համատեղ հրամանի հիման վրա:

Վերահսկողությունն իրականացնում են տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձինք` ծառայողական վկայականի ներկայացմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։