Գլուխ 2 · ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏՈՒՄ
Հոդված 11. Ստուգումների գործողության ոլորտը
Հոդված 11. Ստուգումների գործողության ոլորտը
1. Ստուգումների միջոցով վերահսկողությունն իրականացվում է փոխադրումների մասնակից կազմակերպություններում:
2. Փոխադրումների մասնակից կազմակերպություններում ստուգման ենթակա է`
ա) ավտովարորդների, նավավարների, մեքենավարների առողջական վիճակի և տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի նախաերթային զննումների անցկացման,
բ) ավտովարորդների, նավավարների, մեքենավարների աշխատանքի և հանգստի ռեժիմի,
գ) շարժակազմի տեխնիկական շահագործման, փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության պահպանման,
դ) ուղևորների տոմսավորման, սպասարկման, նստեցման և իջեցման, ինչպես նաև ուղեբեռի ձևակերպման ու պահպանման,
ե) երթերի հաշվառման և չվացուցակների վերաբերյալ օրենքով սահմանված պահանջների կատարումը: