Գլուխ 3 · ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ, ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 13. Տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձանց իրավունքները
Հոդված 13. Տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձանց իրավունքները
1. Տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձն իրավունք ունի՝
ա) իր իրավասությունների սահմաններում տալու պարտադիր կատարման ցուցումներ` բացահայտված խախտումների վերաբերյալ.
բ) վերադասության կարգով ներկայացնելու առաջարկություններ` հայտնաբերված խախտումների և թերությունների վերաբերյալ.
գ) փոխադրումների մասնակիցներից պահանջելու իրենց գործունեության ապահովման հետ կապված անհրաժեշտ տվյալներ, տեղեկություններ և պարզաբանումներ.
դ) կազմելու վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ.
ե) իրականացնելու օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
2. Վարչական իրավախախտումների գործերով վարույթը և տուգանքների նշանակումը իրականացնում է տեսչության պետը: