Գլուխ 2 · ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏՈՒՄ
Հոդված 12. Վերահսկողության արդյունքների ամփոփումը
Հոդված 12. Վերահսկողության արդյունքների ամփոփումը
1. Վերահսկողության արդյունքների ամփոփումը կատարվում է տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձանց կազմած արձանագրությամբ, որը խիստ հաշվառման փաստաթուղթ է: Արձանագրության ձևաթուղթը պետք է ունենա պաշտպանական հատկություններ, բացառի այլ եղանակներով կրկնօրինակումը: Այն համարակալվում է վեցանիշ արաբական թվանշաններով:
2. Արձանագրությունը հաշվառվում է հաշվառման մատյանում: Արձանագրության ձևը և հաշվառման մատյանի վարման կարգը հաստատում է լիազորված մարմինը: Վերահսկողության արդյունքներով կազմված արձանագրությունների պահպանման ժամկետը սահմանվում է երեք տարի: