Գլուխ 3 · ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ, ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 16. Փոխադրումների մասնակիցների պարտականությունները
Հոդված 16. Փոխադրումների մասնակիցների պարտականությունները
Փոխադրումների մասնակիցները պարտավոր են`
ա) ապահովել սույն օրենքի և տրանսպորտի մասին օրենսդրության պահանջների կատարումը.
բ) չխոչընդոտել վերահսկողության իրականացմանը.
գ) կատարել տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձանց օրինական պահանջներն ու ցուցումները.
դ) օրենքով սահմանված կարգով հատուցել իրենց ապօրինի գործողությունների (անգործության) հետևանքով պատճառված վնասները: