Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է ավտոմոբիլային, երկաթուղային, էլեկտրատրանսպորտային, մետրոպոլիտենային և ջրային տրանսպորտային միջոցներով առևտրային նպատակներով իրականացվող փոխադրումների մասնակից (այդ թվում` միջազգային) բոլոր իրավաբանական ու ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի վրա:

2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի փրկարար ծառայության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից արտակարգ իրավիճակների ժամանակ անձնական և ծառայողական օգտագործման նպատակներով իրականացվող փոխադրումների վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։