Հոդված 6. Տրանսպորտային տեսչության գործառույթները
Հոդված 6. Տրանսպորտային տեսչության գործառույթները
1. Տրանսպորտային տեսչությունն իր իրավասության սահմաններում վերահսկողություն է իրականացնում տրանսպորտի մասին օրենսդրության, տրանսպորտի ոլորտում գործունեության իրականացման լիցենզիաների, միջազգային փոխադրումների թույլտվությունների, ջրային, էլեկտրատրանսպորտային, մետրոպոլիտենային և երկաթուղային տրանսպորտի գործունեության, ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի մասին օրենսդրության, ավտոմոբիլային տրանսպորտի շարժական կազմի տեխնիկական շահագործման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ:
2. Տրանսպորտային տեսչությունն իրականացնում է`
ա) ընդհանուր օգտագործման տրանսպորտում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների, դրանց առաջացման պատճառների վերլուծություն, անհրաժեշտության դեպքում համապատասխան պետական մարմինների հետ համատեղ կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկում.
բ) ինքնագնաց ճանապարհաշինարարական մեքենաների և մեխանիզմների, ջրային, երկաթուղային տրանսպորտային միջոցների կադաստրի վարում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: