Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ, ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 14. Տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձանց պարտականությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. Տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձանց պարտականությունները

1. Տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձը պարտավոր է՝

ա) իր գործունեության ընթացքում չխոչընդոտել փոխադրումների մասնակիցների բնականոն գործունեությանը.

բ) փոխադրումների մասնակիցների մասին ստացված տվյալներն ու տեղեկություններն օգտագործել միայն ծառայողական նպատակներով՝ պահպանելով առևտրային, պետական, ծառայողական և օրենքով պաշտպանված այլ գաղտնիքներ.

գ) փոխադրումների մասնակիցների իրավունքների սահմանափակման գործողությունների դեպքերում հնարավորություն ընձեռել նրանց` օրենքով սահմանված կարգով ծանոթանալու գործին առնչվող փաստաթղթերին և նյութերին.

դ) վերահսկողություն իրականացնելիս թույլ չտալ սույն օրենքով իրեն վերապահված լիազորությունների վերազանցում.

ե) օրենքով սահմանված կարգով փոխհատուցել իր կատարած ապօրինի գործողությունների կամ անգործության հետևանքով պատճառված վնասը:

2. Վերահսկողության իրականացման ընթացքում տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձինք պարտավոր են ուղևորատար ավտոտրանսպորտային միջոցների գերբեռնվածության դեպքում ավտոտրանսպորտային միջոցից իջեցնել ուղևորներին մինչև տեղատարողության թույլատրելի սահմանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։