Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 3. Օրենքի հիմնական հասկացությունները
Հոդված 3. Օրենքի հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
փոխադրումների մասնակից` ընդհանուր օգտագործման տրանսպորտով փոխադրումներ իրականացնող կամ փոխադրումների կազմակերպման գործընթացի և փոխադրումների անվտանգության ապահովման հետ կապված սպասարկման ծառայություններ մատուցող իրավաբանական կամ ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր (այսուհետ` կազմակերպություն).
վերահսկողություն` փոխադրումների մասնակիցների կողմից տրանսպորտի մասին օրենսդրության պահանջների կատարման ապահովման նպատակով իրականացվող միջոցառում: