Հոդված 13. Կոռուպցիոն հանցագործություններից ստացված եկամուտների ավելացումը
Հոդված 13. Կոռուպցիոն հանցագործություններից ստացված եկամուտների ավելացումը
Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են, իր ներպետական իրավունքին համապատասխան, քրեական կամ այլ պատժամիջոցների ենթակա դարձնելու համար 2-12-րդ հոդվածներում նշված հանցագործությունները կատարելու, թաքցնելու կամ քողարկելու նպատակներով դիտավորությամբ կատարած հետևյալ գործողությունները կամ անգործությունը` այնքանով, որքանով Կողմը հայտարարություն կամ վերապահում չի արել.
ա) կեղծ կամ թերի տեղեկություններ պարունակող ապրանքագիր կամ որևէ հաշվապահական փաստաթուղթ կամ գրանցամատյան կազմելը կամ օգտագործելը.
բ) ապօրինաբար վճարման գրանցում կատարել թույլ տալը: